Թուրքիան չի դադարեցնում զինուժի համալրումը սիրիական Իդլիբի շրջանում: Մարտին 5-ին Մոսկվայում Իդլիբի հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրից և հաստատված հրադադարից հետո թուրքական զինուժը արդեն տասներորդ ռազմաբազան է հիմնում այդ շրջանում, տարածք է ուղարկվել զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուն: Ըստ տեղեկությունների՝ թուրքական բանակը նաև հետախուզական անօդաչու սարքեր է օգտագործել Իդլիբի և Հալեպի շրջակայքում: