Թուրքիայում նախորդ 2 շաբաթների ոչ աշխատանքային օրերին պարետային ժամ հայտարարելուց հետո որոշել են այս անգամ պարետային ժամ մտցնել 4 օրով։ Ապրիլի 23-ից մինչև 26-ը ներառյալ երկրի խիտ բնակեցված 31 նահանգներում պարետային ժամ սահմանելու մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում գրանցվել է վարակի 95,591 դեպք։ Միայն Ստամբուլում կորոնավիրուսով վարակված առողջապահության ոլորտի աշխատողների թիվը հասել է 2 հազարի։ Երկրում արձանագրվել է մահվան 2,259, ապաքինման՝ 14,918 դեպք։