Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մերժել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առաջարկը և ընդգծել որ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ հարցերը, ինչպես նախկինում, պետք է քննարկվեն «Պրահայի ձևաչափի» շրջանակներում:
«Ինչ վերաբերում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Վրաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչություն հիմնելու գաղափարին, ապա վրացական օրենսդրությունը չի նախատեսում նման ձևաչափ: Մենք կարծում ենք, որ առևտրի և տնտեսական հարցերի քննարկումը պետք է շարունակվի այսպես կոչված Պրահայի ձևաչափով, քանի որ վերջին տարիներին այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ են արձանագրվել»,- լրագրողներին ասել է Աբաշիձեն: