«Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար»,- սրանք Թաթուլ Կրպեյանի խոսքերն են: Նա զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելուն զուգընթաց պատմություն էր դասավանդում Գետաշենի դպրոցներում, բանաստեղծություններ գրում ու ապրում էր հզոր, արդար ու պաշտպանված Հայաստանի երազանքով:
Ապրիլի 21-ին Հայաստանի ազգային հերոսի ծննդյան 55-րդ տարեդարձն է: