Չինաստանի հարավային Չժուհայ քաղաքում 300 անօդաչու սարքով լուսային շոու են ցուցադրել, գիշերային երկնքում ներկայացվել են գունեղ պատկերներ: Այս կերպ քաղաքը փառաբանել է բժիշկներին, որոնք պայքարել են կորոնավիրուսի դեմ, օգնել Ուհանի իրենց գործընկերներին:
Մի քանի տասնյակ բժիշկներ էին կամավոր մեկնել Ուհան՝ վարակի բռնկման օջախ, և վերադարձածներից շատերը եկել էին ականատես լինելու երախտագիտության այս յուրահատուկ արտահայտմանը: