ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջում կատարված գրառումը հիշեցնում է, որ արդեն 50 տարի մարդկությունը նշում է Երկիր մոլորակի օրը։
«Օրվա խորհրդին համահունչ՝ ցանկանում ենք ներկայացնել այն աշխատանքը, որ իրականացնում է ԱՄՆ անտառային ծառայությունը ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում»,- նշված է գրառման մեջ։
2011-ից սկսած ԱՄՆ անտառային ծառայության ԱՄՆ-ում կազմակերպվող միջազգային աշխատաժողովներին Հայաստանից մասնակցել են երկու տասնյակից ավել մասնագետներ։ Դրանք երկու կամ երեք շաբաթ տևողությամբ մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր են, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները կարողանում են դիտարկել այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրբաժանների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ակտիվ մասնակցությունն այս ծրագրերին և հուսով ենք, որ մասնակցությունը կշարունակվի նաև ապագայում, հույս են հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: