Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է ընտրական օրենսդրության փոփոխությանը կորոնավիրուսային համաճարակի համատեքստում, որը նախատեսում է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունները քվեարկել փոստով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաընկերության հետ համատեղ անցկացված հարցման արդյունքները:
Փոստային քվեարկության համակարգի ներդրման հիմնական կողմնակիցները Դեմոկրատական կուսակցության անդամներն են: Ըստ թերթի՝ հարցմանը մասնակցող դեմոկրատների 82%-ը կողմ է քվեարկել ընտրական օրենսդրության այս փոփոխությանը, մինչդեռ գաղափարին աջակցում է հանրապետականների 31%-ը, իսկ քաղաքական կողմնորոշում չունեցող ընտրողների՝ 61%-ը:
Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում ամերիկացիները պետք է ընտրեն նախագահ և փոխնախագահ, Սենատի 35 անդամ, Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին, 11 նահանգապետի: Մի քանի նահանգում կանցկացվեն նաև օրենսդիր մարմնի ընտրություններ: