ՈՒԵՖԱ-ն հերքել է լուրը, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել կառույցին՝ չեղարկել բոլոր մրցաշարերը մինչև 2021 թվականի ավարտը։ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը լուրը հերքել է The Independent-ի հետ զրույցում։
«Դա սուտ է։ ԱՀԿ-ն երբեք առաջարկ չի արել ֆուտբոլային մրցաշարերի չեղարկման վերաբերյալ մինչև 2021 թվականը»,- հերքել էին նաև ԱՀԿ-ից։
Տարածված տեղեկության համաձայն՝ նման առաջարկ արվել է ապրիլի 16-ին ՈՒԵՖԱ-ի և եվրոպական ակումբների մասնակցությամբ տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։