Ապրիլի 21-ին «Փյունիկի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները և վարչական կազմը նույնպես կորոնավիրուսի թեստավորում է անցել՝ հայտնում է երևանյան թիմի մամուլի քարտուղարությունը:
Բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Ապրիլի 23-ին թիմը կվերսկսի մարզումները՝ 2 տարբեր խմբերով և ժամերի:
Հիշեցնենք, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից։