Կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով թեստավորվել են նաև «Նոայի» անձնակազմն ու ֆուտբոլիստները:
Բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները եղել են բացասական՝ հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:
Վաղվանից սկսած թիմը կվերսկսի մարզումները՝ պահպանելով անվտանգության բոլոր միջոցները և կանոնները:
Հիշեցնենք, որ ՀՀ պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից։