Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Հայփոստի կառավարման դիտորդ խորհուրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով։
Նոր տնօրենին մաղթում եմ բազում հաջողություններ։ Ի գո՛րծ, դեպի նոր ձեռքբերումներ»։