«Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ Մխիթարյանի վարձակալական պայմանագիրն անորոշ ժամանակով երկարաձգելու հարցում: Մրցաշրջանի ավարտից շուտ «Ռոմայից» չի հեռանա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը՝ հայտնում է The Sun-ը։
Մխիթարյանի վարձակալական պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչև այս տարվա հունիսի 30-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը, որի վերսկսումը սպասվում է մայիսին, հնարավոր է՝ տևի մինչև օգոստոս:
«Ռոման» շարունակում է բանակցություններն «Արսենալի» հետ, որպեսզի համաձայնության գա Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հարցում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին, պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Արսենալին» վճարել լոնդոնյան ակումբից պահանջվող ամբողջ գումարը՝ 20 միլիոն եվրո:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան էլ իր թումում Հենրիխին տեսնում է, նա մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող՝ Էդին Ջեկոյի կողքին:
Հիշեցնենք, որ «Ռոմայում» Մխիթարյանն այս մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։