ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասուլիսում անդրադարձել է Հայաստանին ու Բելառուսին մատակարարվող գազի սակագին:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ նույնիսկ էներգակիրների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում՝ Հայաստանի ու Բելառուսի համար: Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրերը կնքելիս էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր:
«Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,- հայտարարել է Լավրովը:
Ըստ ՌԴ ԱԳ նախարարի, ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:
«Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերությունները, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,- պնդել է նա: