Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ կարծիքներ են փոխանակել Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման թեմայի, ինչպես նաև Իդլիբում պայմանավորվածության կատարման վերաբերյալ՝ գրում է РИА Новости-ն: Թեմային է անդրադարձել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները մանրամասն կարծիքներ են փոխանակել Սիրիայում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Իդլիբի ապառազմականացման գոտում պարտավորությունների կատարման վերաբերյալ»:
Նախագահները հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը: