Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։
«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:
Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը»,- գրված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։