ԱՄՆ ժամանակավոր դադարեցնում է երկրում միգրացիոն գործընթացները՝ գրում է CNN-ը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամանագիր կստորագրի ԱՄՆ-ում միգրացիոն հոսքը ժամանակավոր կանգնեցնելու վերաբերյալ, քանի որ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկիրը պայքարում է առողջական ու տնտեսական մարտահրավերները հաղթահարելու համար:
CNN-ը գրում է, որ դեռևս անհայտ է, թե Դոնալդ Թրամփն ինչ մեխանիզմներ պետք է կիրառի ներգաղթը կանգնեցնելու համար: Անհայտ են նաև միգրացիոն գործընթացները դադարեցնելու ժամկետները: