ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն
Շուգարյանի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա անկախ Հայաստանի պատմության լավագույն դիվանագետներից մեկի` Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Դեռ ջերմ են հիշողությունները նախորդ տարի Բոստոնում տեղի ունեցած մեր վերջին հանդիպումից, որտեղ ապրում և դասավանդում էր Թաֆթսի համալսարանում:
Հանգչի՛ր խաղաղությամբ, մենք կորցրինք ոչ միայն փայլուն դիվանագետի, այլև օրինակելի և սկզբունքային քաղաքացու քո տեսակը»: