Այսօր կյանքից անժամանակ հեռացավ արտակարգ և դեսպան Ռուբեն Շուգարյանը: Մարդ, որ Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից անմնացորդ կերպով լծվեց նորանկախ Հայաստանի պետականության կերտման, հայկական անկախ դիվանագիտական դպրոցի կայացմանը:
Ռ. Շուգարյանը ծնվել է 1962 թ. հոկտեմբերի 19-ին:
1980-1985 թթ․ սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, 1985-1989 թթ․՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։
Ռուբեն Շուգարյանը 1992-1993 թվականներին եղել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։
Այնուհետև դիվանագիտական աշխատանքի է անցել.
1993-1999 թվականներին եղել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:
2001-2005 թվականներին եղել է ՀՀ փոխարտգործնախարար:
2005-2008 թվականներին՝ Հայաստանի դեսպան Իտալիայում:
2008 թվականին՝ ի նշան բողոքի ընդդեմ նախագահական ընտրություններում թույլ տված կեղծիքների և բռնությունների, մի խումբ դիվանագետների հետ միասին կոչ է արել միանալ համաժողովրդական ընդդիմադիր շարժմանը, որի պատճառով ազատվել է աշխատանքից:
2008 թ. նա հրավիրյալ դասախոս էր Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթսի համալսարանում:
Ռուբեն Շուգարյանը 58 տարեկան էր: Ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: