Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից դուրս գալու համար Եվրոպային կպահանջվի մոտ 1.6 տրիլիոն եվրո: Այսպիսի գնահատական է տվել Եվրամիության ներքին շուկայի հարցերի եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը՝ գրում է ТАСС-ը:
«Այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որ կարողանա միայնակ հաղթահարել այս ճգնաժամը»:
Ավելի վաղ Եվրամիության տնտեսության հարցերի եվրահանձնակատարն էլ նշել էր, որ վարակի պատճառով առաջացած ճգնաժամից դուրս գալու համար Եվրոպային կպահանջվի նախատեսվածից երեք անգամ ավելի շատ գումար: