Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Թվիթերի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հնդկաստանից բժշկական օժանդակություն է ուղարկվել Հայաստան:
«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ջերմ զրույց ենք ունեցել, որի ընթացքում քննարկել ենք մեր բարեկամության ու գործակցության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև կորոնավիրուսի մարտահրավերին դիմագրավելու թեման:
Բարձր ենք գնահատում Հայաստանում հնդիկ ուսանողների հանդեպ Հայաստանի լավ վերաբերմունքը: Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կհասնի Հայաստան»,- գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը: