Սրտի վիրահատությունից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական լուրջ խնդիրների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին տեղեկություններ են հայտնել Հարավային Կորեայի պաշտոնական աղբյուրները, գրում է BBC-ն: Պաշտոնական Սեուլը հայտնել է, որ ոչ մի հստակ նշան չկա, որ 36-ամյա հյուսիսկորեացի առաջնորդը լուրջ հիվանդ է:
Ի դեպ, BBC-ն գրում է, որ Կիմ Չեն Ընի առողջական խնդիրների մասին ասեկոսեների տարածումն աննախադեպ չէ: Թեման մշտապես շրջանառվում է, սակայն ավելի ուշ՝ հերքվում: