ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրել է, որ այսօրվա տվյալներով Հայաստան վերադառնալու համար դիմել է 1283 քաղաքացի:
«Աշխարհագրությունը բավական լայն է։ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական երկրներ, Մերձավոր Արևելքի երկրներ, մի երկրից եկել են շատ, մեկից՝ քիչ։ Բայց որևէ ցանկություն և որևէ քաղաքացի չի անտեսվել»,- նշեց Ադոնցը։
Առաջիկա օրերին չվերթերի հնարավորության մասին հարցին Ադոնցը պատասխանեց, որ դեռ այդպիսի ծրագրեր չկան, և նախարարությունն աշխատում է արտակարգ իրավիճակի պայմաններում։
«Մենք տարբեր երկրներից ստանում ենք տվյալներ, որ իրենց ավիաընկերությունը պատրաստ է վերաբացել թռիչքները դեպի Հայաստան, բայց դա միայն ասեկոսեների մակարդակով է։ Այս մասով որևէ նորություն դեռ չեմ կարող ասել»,- ասաց փոխնախարարը:
Ադոնցը հորդորեց բոլոր այն հայրենակիցներին, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, համագործակցել մեր դեսպանությունների և հյուպատոսարանների հետ։