Իտալիայի իշխանություններն այս շաբաթվա վերջին կներկայացնեն երկրում սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու ծրագիրը՝ հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Թեմային անդրադարձել է BBC-ն:
Ֆեյսբուքի իր էջում Իտալիայի վարչապետը նշել է, որ երկիրը չի կարող հրաժարվել «առավելագույն զգուշության» քաղաքականությունից:
Իտալիայում վարակվածների ցուցանիշը ցույց է տալիս, որ այն առաջին անգամ նվազել է համավարակի սկզբից ի վեր: Իտալիայի իշխանությունները նշում են, որ 20-ով դեպքերի խորհրդանշական նվազումը «դրական զարգացում» է: