ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պարետատան ասուլիսի ժամանակ նշեց, որ երեկ եղել է տեսակոնֆերանս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր, հավանական է, կկայանա նաև տեսակոնֆերանս՝ բոլոր կողմերի ներգրավմամբ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների։
«Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի․ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա։ Զինադադարի պահպանումը, ռիսկերի բացառումն այս պայմաններում առավել քան գերակա խնդիր է, և մենք, բնականաբար, աշխատել և աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։