Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում:
Վերահսկող մարմնի նախաձեռնությամբ ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը:
Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր: