Քենիայի արևմտյան շրջաններում առատ տեղումների հետևանքով երկրում համատարած հեղեղումներ են սկսվել: Տարերային աղետը բազմաթիվ ավերածություններ է առաջացրել, փլուզվել են տասնյակ շինություններ: Հեղեղումների հետևանքով մահացել է 12 մարդ, անհետ կորել է երկու տասնյակից ավելի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ավերիչ ու մահաբեր հեղեղումներ ու սողանքներ Քենիայի այս շրջանում արձանագրվել են նաև հինգ ամիս առաջ: