ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 800 000-ը: Այս մասին են վկայում իրական ժամանակում թարմացվող Worldometers կայքի տվյալները:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 856 նոր դեպք, մահացել է 2109 մարդ: Ընդհանուր մահացությունների թիվը ռեկորդային է՝ 44 623 մարդ: Վարակվածների թվով, ինչպես նաև մահացության ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է:
Հավելենք, որ ապաքինվել է 81 817 մարդ, 683 175 մարդ շարունակում է բուժումը հիվանդանոցում, նրանցից 14 016-ի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր լինել: