Ամբողջ աշխարհում ավելի քան 2.5 միլիոն մարդու վարակած SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուսն ունի կենդանական ծագում, հայտնել է Reuters գործակալությունը: Նման եզրահանգման են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները:
«Բոլոր հասանելի տվյալները վկայում են այն մասին, որ վարակն առաջացել է կենդանուց և որևէ ձևով չի ստեղծվել լաբորատոր պայմաններում»:
ԱՀԿ-ի մասնագետները հերքել են այն վարկածը, որ կորոնավիրուսի վարակը մարդիկ են ստեղծել: