Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Բելառուսին խորհուրդ է տվել կորոնավիրուսի տարածման կանխարգելման առավել խիստ միջոցներ կիրառել, ընդհուպ մինչև կարանտինային ռեժիմի կամ պարետային ժամի սահմանում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ գրում է РИА Новости-ն:
ԱՀԿ-ն հորդորել է նաև Բելառուսում չեղարկել մարզական միջոցառումները, իսկ դպրոցների ու բուհերի ուսուցումն անցկացնել առցանց:
Բելառուսում կորոնավիրուսի դեմ պայքարում են օջախային, մասնավորապես՝ հայտնաբերում են հիվանդներին ու նրանց հետ շփված անձանց, այնուհետև՝ մեկուսացնում նրանց: Ամբողջ երկրում անցկացվում են հակաճգնաժամային միջոցառումներ, սակայն կարանտինային ռեժիմ չի սահմանվել:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լուկաշենկոն հրաժարվել է ինքնամեկուսացումից: