Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի ապրիլի 21-ի ԱԺԽՈ-028-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով՝ ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: