Կորոնավիրուսով պայմանավորված՝ իտալական Ա սերիայի 8 ակումբ չի ցանկանում անցկացնել մրցաշրջանի մնացած հանդիպումներն ու ավարտին հասցնել մրցաշրջանը՝ հայտնում է Adnkronos-ը։ Պարբերականի տվյալներով՝ մրցաշրջանի վերսկսվելուն դեմ են «Տորինոն», «Սամպդորիան», «Ֆիորենտինան», «Ուդինեզեն», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Բոլոնիան»։ Այս ակումբների ներկայացուցիչները կարծում են, որ խաղերն անցկացնելու դեպքում կպահպանվի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։
Միևնույն ժամանակ Ա սերիան հանդես է եկել հայտարարությամբ, որ մտադիր է ավարտին հասցնել մրցաշրջանը, հենց Իտալիայի իշխանությունները պայմանները բավարար համարեն քաղաքացիների կյանքի ու առողջության համար։
Ա Սերիան երեքշաբթի օրը պատրաստվում է հանդիպում անցկացնել մրցաշրջանի հավանական վերսկսման վերաբերյալ։