Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է Լա Լիգայի մնացած խաղերը երիտասարդական թիմի՝ «Կաստիլիա» մարզադաշտում անցկացնելու հնարավորությունը։ Այդպիսի որոշում կարող է կայացվել, որպեսզի արագացնեն գլխավոր թիմի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները։
Diario Madridista-ի տեղեկացմամբ՝ «Ռեալը» փոքր մարզադաշտ կարող է տեղափոխվել այն դեպքում, եթե առաջնությունը վերսկսվի ու խաղերն առանց հանդիսականի անցկացվեն։ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի պատվին անվանակոչված արենան 6 հազար հանդիսական է տեղավորում։