Մայիսին մատակարարվող WTI նավթի հիմնական աճուրդները երկուշաբթի օրը նյույորքյան առևտրային բորսայում՝ NYMEX-ում, ավարտել են մինուս 37,63 դոլարի սահմանում՝ էժանանալով 300 տոկոսով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական է դարձել: Մայիսյան ֆյուչերսների արժեզրկումը կազմել էր 162 տոկոս՝ հասնելով - 11.42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնյան ICE բորսայում ցուցանիշը կազմել էր 104 տոկոս՝ բարելի համար 0,75 դոլար։