Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են: