Ապրիլի 19-ին՝ ժամը 15:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Սարգսյան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան բակում հայտնաբերվել է ՀՄՄ1-ի մարտական գլխիկով ական (առանց պայթուցիչի), որը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս: