ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում Բակունցի փողոցում 38-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (պօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թ. ապրիլի 15-ին՝ ժամը 20:30-ին, Երևան քաղաքի Ա.Բակունցի փողոցից, մահացած վիճակում, «1-ին համալսարանական հիվանդանոց» է տեղափոխել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ՝ հրազենային վնասվածքներով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: