Խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը անդրադարձան վերջին շրջանում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկին՝ Կաթողիկոսի հայտնի հայտարարությանը։
«Մենք նվազագույնը՝ հարգանք պետք է ունենանք պետական և հոգևոր ինստիտուտների հանդեպ։ Մեզ համար քննարկելի չէ Կաթողիկոսի դիմումը, կարծում եմ դրա հասցեատերը դատարանն է, և դատարանը կորոշի՝ ինչպես վերաբերել Վեհափառի հայտարարությանը։ Իսկ այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ, ես համարում եմ ուղղակի կազմաքանդող։ Սա կասեցնել է պետք։ Սա այն կարմիր գիծն է, որից անդին մենք իսկապես լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- նշեց Զոհրաբյանը։
Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ այսպես մենք գնում ենք քրիստոնեական արժեքները, ընտանիքի արժեքը գլխիվայր շուռ տալուն։