Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որտեղ չկա կորոնավիրուսով վարակված անձ: Միաժամանակ բոլոր գիտական կայաններում կարանտին է հայտարարված, բոլոր գիտաշխատողները հետևում են ինքնամեկուսացման կանոններին: Անտարկտիդայում դժվար է բժշկական օգնություն ստանալ, բժշկական սարքավորումներն էլ սահմանափակ են, հետևաբար կորոնավիրուսի տարածումն այստեղ լուրջ հետևանքներ կարող է ունենալ: Դրա համար տարածաշրջանում տեղակայված բազաների աշխատակիցները հազվադեպ են շփվում միմյանց հետ, պահպանում են հեռավորությունը, գիտական շատ կայաններում աշխատանքները դադարեցվել են, իսկ զբոսաշրջության սեզոնը Անտարկտիդայում վերջացել է դեռևս մարտի 3-ին: