Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ամփոփելով հետհեղափոխական երկու տարին՝ նշեց, որ հեղափոխությունն ունի մի արդյունք, որը անշրջելի է, և հեղափոխության արդյունքներն անգնահատելի բարձր են։
«Հեղափոխությունը եթե ուրիշ բան արած չլինի և չանի էլ ընդհանրապես, կա մի բան, որն ամենակարևորն է և ամենահզորը։ Հայաստանի քաղաքացին, որ 27 տարի այն տրամաբանության մեջ էր, որ ինքը ոչ մի բան չի որոշում, այսօր ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքն է որոշում ամեն ինչ։ Ինքը 27 կամ 20 տարի չէր հավատում դրան, և մենք իրար հետ ցույց տվեցինք, որ ինքը որոշում է ամեն ինչ, և ես սա համարում եմ հեղափոխության ամենամեծ և ամենակարևոր արդյունքը»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ մնացած արդյունքները նա ցույց է տվել և ցույց կտա իր 100 փաստերում։