Մայրաքաղաքի կարմիր գծերի մոտ 80 տոկոսը առաջիկայում հնարավոր է՝ վերանա: Առաջարկը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանինն է: Նախագիծն արդեն մշակվել է, և, ըստ դրա՝՝ կարմիր գծերը կմնան Երևանի 12 վարչական շրջանից միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում։
Վերանայվել է նաև վարորդին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Եթե նախկինում վարորդին հնարավոր էր տուգանել միայն շրջիկ մեքենայի արած լուսանկարը հիմք ընդունելով, ապա այժմ առաջարկվում է պարտադիր դարձնել առնվազն 15 տեսանյութի առկայություն, որը հասանելի կլինի նաև վարորդին։ Սակագների փոփոխություն չի լինելու, բայց նախատեսվում է տարեկան բաժանորդագրության ժամկետը սահմանել վճարման օրվանից։