Ավելի քան 100 համաշխարհային աստղեր որոշել են տնից համերգ տալով աջակցել նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի դեմ:
Երաժիշտները, ներառյալ լեգենդար Rolling Stones-ը, Լեդի Գագան և Էլթոն Ջոնը, մասնակցել են «Մեկ աշխարհ. Միասին տանը» երաժշտական մարաթոնին: Միջոցառումը նախաձեռնել էին «Global Citizen» (Գլոբալ քաղաքացի) շարժումը և ԱՀԿ-ն, իսկ Լեդի Գագան եղել է նախագծի կազմակերպիչներից մեկը: