Երկուշաբթի եվրոպական շատ երկրներ կշարունակեն մեղմացել կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում ներդրված սահմանափակումները:
Գերմանիայում թույլատրվելու է բացել ոչ ավելի, քան 800 քմ տարածքով առևտրային ձեռնարկությունները, ինչպես նաև ավտոսրահները, գրախանութները:
Չեխիայում սկսվել է կարանտինի փուլային մեղմացումը: Կսկսեն աշխատել բաց շուկաները, երկրի քաղաքացիներին կթույլատրվի մեկնել արտասահման գործով կամ հարազատներին տեսակցելու համար: Սակայն վերադառնալուց հետո նրանց սպասվում է 14-օրյա կարանտին:
Ֆրանսիայում կթույլատրվի այցելել ծերանոցներ, բայց ֆիզիկական շփումը դեռևս արգելված է: Ընդ որում՝ այցելել կարող է միաժամանակ երկու հարազատ: Ֆրանսիայի ծերանոցների 45 տոկոսում արձանագրվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր:
Նորվեգիայում կբացվեն մանկապարտեզներն ու մասնագիտացված կլինիկաները: Իսկ մեկ շաբաթից նախատեսվում է բացել նաև համալսարանները, վարսավիրանոցներն ու գեղեցկության սրահները:
Լեհաստանում էլ, չնայած վարակվածների թվի կտրուկ աճին, կիրակի 545 նոր դեպք է գրանցվել, թույլատրվում է գնալ անտառ և զբոսայգիներ, ինչպես նաև ավելի շատ մարդիկ կարող են միաժամանակ լինել խանութներում: