ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդես է եկել առաջարկությամբ:
«Չնայած նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ստեղծված մարտահրավերներին՝ մեզ հասնում են բազմաթիվ դրական պատմություններ այն մասին, թե Հայաստանում մարդիկ ինչպես են միմյանց օգնում ճգնաժամը հաղթահարելու հարցում»,- նշել է նա:
Դեսպան Թրեյսին և դեսպանատան անձնակազմը ցանկանում են լսել այդ պատմությունների մասին հենց ձեզնից։ Գրեք, թե ինչպես են ընկերները, բարեկամները և հարևաններն օգնում մեկը մյուսին։
Ձեր գրառումներում նշեք ԱՄՆ դեսպանատունը՝ @usembarmenia, և օգտագործեք #AllTogether հեշթեգը, իսկ մենք կտարածենք դժվարին իրավիճակում տոկունությունը պահպանելու մասին ձեր պատմությունները։
«Ի վերջո, այս պայքարում մենք բոլորս միասին ենք»,- ասել է դեսպանը: