ԱՀ պարետի նոր որոշմամբ՝ Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով:
Բացառություն կարվի միայն բեռնափոխադրում իրականացնող վարորդի և նրան ուղեկցող անձի համար, ինչպես նաև տնտեսական կամ արտադրական, առողջապահական անհետաձգելի կարիքների դեպքում, թաղման, հոգեհանգստի մասնակցելու համար ու ևս մի քանի դեպքում: