ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Ինչպես նշել էինք, արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիների հայրենիք վերադարձը կազմակերպելու ուղղությամբ քայլերը կրում են շարունակական բնույթ:
Азимут ավիաընկերության իրականացրած՝ Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան է ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:
Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար»: