Ռուսաստանի գիտնականները զգուշացրել են, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում բռնկված անտառային հրդեհները սպառնում են էլ ավելի վատթարացնել վիճակը: Ըստ գիտնականների՝ մառախուղը, ներառյալ հրդեհների ծուխը, փոխում են օդի որակը և ուղղակիորեն ազդում շնչառական համակարգի վրա՝ խորացնելով թոքային ցանկացած պաթոլոգիա: Օդում մեծ քանակությամբ փոշու մասնիկների առկայությունը նպաստում է նաև վիրուսի տարածմանը: Ընդ որում՝ դրանց մեջ վիրուսի ակտիվությունը պահպանվում է մինչև հինգ օր:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում վերացվել է գրեթե 42 հազար հա տարածք ընդգրկած 124 անտառային հրդեհ: