Մենք առաջարկել ենք մյուս բաժնետերերից գնել Ucom ընկերության 94 տոկոս բաժնեմասը՝ մոտ 70 մլն դոլարով: Այդ մասին տեսաուղերձում հայտարարել է Ucom ընկերության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Ինչո՞ւ 70 մլն դոլար... ընկերության իրական արժեքը մենք գնահատել ենք 180 մլն դոլար, բայց քանի որ ընկերությունն ունի 110 մլն դոլարի վարկային բեռ, ընկերության փաստացի արժեքը դառնում է 70 մլն դոլար»,- պարզաբանեց Հ.Եսայանը:
Նա նշեց, որ ինքը շարունակում է գլխավորել Ucom-ը, քանի որ խորհրդի անդամներից որևէ որոշում չի ստացել, ԶԼՄ-ներում շրջանառվող նոր տնօրենի մասին լուրերն ապատեղեկատվություն են: «Եթե ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրենը, ապա ո՞ւր է նա, ինչո՞ւ նա չի հանդիպել որևէ մեկի հետ...»,- ասաց Եսայանը:
Նա հայտարարեց, որ այսօրվանից ինքը դադարում է զբաղվել Ucom ընկերությունով, և իր քայլերը շատ գիտակցված են: Նա վստահեցրեց, որ այն թիմը, որը ստեղծել է Ucom-ը, կստեղծի մեկ այլ «Ucom»՝ ավելի լավը:
Հիշեցնենք, Հայկ Եսայանը ապրիլի 9-ին ազատման դիմում եմ գրել, նրա հետ միասին նաև ընկերության 868 աշխատակից: