Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչը հրաժարվել են աշխատավարձերից՝ հայտնել է թիմն իր պաշտոնական հաղորդագրության մեջ՝ հայտնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված ֆինանսական ծանր ժամանակահատվածում թիմի անձնակազմի շրջանում ձեռք բերված համաձայնության մասին։
«Ակումբի առաջին թիմի խաղացողները, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան՝ մարզչական անձնակազմի հետ, կամավոր հրաժարվել են իրենց 4 ամսվա աշխատավարձից՝ ակումբին ֆինանսական դժվար իրավիճակում աջակցելու համար»,- մասնավորապես նշվում է հռոմեական ակումբի հաղորդագրությունում։