«Չելսիի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատավարձերի կրճատմանը համաձայնել են՝ հաղորդում է The Sun-ը։ «Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան է բարձրացրել այդ հարցը թիմակիցների շրջանում ու ստացել նրանց համաձայնությունը:
Խաղացողներն առաջիկա 4 ամիսների ընթացքում, սկսած մայիսից, կստանան 10% քիչ աշխատավարձ:
Աշխատավարձի կրճատման է գնացել նաև գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը. նրա եկամուտը կնվազի 25%-ով: «Չելսին» կդառնա Պրեմիեր լիգայի առաջին ակումբներից մեկը, որը կնվազեցնի ֆուտբոլիստների աշխատավարձերը: