Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Լուրերի» տաղավարում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ի գործով առանցքային դերակատարում ունեցող պաշտոնյաներից մեկն է եղել, և պետք է, որ նրա նկատմամբ ևս քրեաիրավական որակման առումով վերաբերմունք լիներ:
Նա անդրադարձել է նաև մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին՝ պնդելով, որ նրա պաշտպանական թիմը իրավունքի չարաշահմամբ փորձում է ձգձգել բուն դատաքննության մեկնարկն ու հասնել ամբաստանյալի ազատ արձակմանը: